"ԳՐԵՅՍ ՖՈՐՈՒՄ" 4* հյուրանոցն ունի համանուն ռեստորան, որի ընտրացանկը կբավարարի ամենախստապահանջ գուրմանների պահանջները: Հյուրերը կարող են վայելել համեղ սնունդ, հաճելի մթնոլորտ և բարձրակարգ սպասարկում: Առկա են սննդի երկու սակագներ: «Նախաճաշ» և «Կես-պանսիոն» (նախաճաշ և ընթրիք): Նախաճաշերը կազմակերպվում են ըստ «Ֆուրշետ» համակարգի, ընթրիքները ՝ A la carte:
Ռեստորանի տարածքը լուսավոր է, օգտագործվել է հարմարավետ կահույք, իսկ դիզայնում գերակշռում են ժամանակակից լուծումները: Ռեստորանի սրահը կահավորված է 4 նստատեղի համար նախատեսված սեղաններով, ինչը երաշխավորում է հյուրերի հարմարավետությունը և տալիս է մեկուսացման զգացում: Հյուրերի համար գործում է լոբբի բար, որի ընտրացանկը ներառում է կոկտեյլներ և այլ տեսակի խմիչքներ, ինչպես նաև նախատեսված է սենյակ սնունդ պատվիրելու հնարավորությունը:

Հատուկ առաջարկներ

action thumb 1

Նվիրում ենք շրջայց-էքսկուրսիա

action thumb 2

Գրեյս Կեչառիսի հատուկ առաջարկը՝ «Շաբաթվա օրեր 2+1»

action thumb 3

Անվճար տեղափոխում օդանավակայանից հյուրանոց որպես նվեր:

action thumb 4

Բոնուսային ծրագիր Grace

action thumb 5

Նվեր մեկ օր Գրեյս Հյուրանոցներում